Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, մայիսի 13-ին, ժամը 08.00-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Գր.Նարեկացի փողոցի թիվ 15ա/1 շենքի հետնամասում, Փամբակ գետի ափամերձ ծառից կախված, հայտնաբերվել է անձը չպարզված քաղաքացու դի (մոտ 40տ. տղամարդ). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները ծառից իջեցրել են 56-ամյա Վ. Մ.-ի դին եւ հանձնել են շտապօգնության աշխատակիցներին:





























