Տանզանիայի ներկայացուցչության ներկայացուցիչը պատմել է, որ Բուրունդիի նախագահ Պիեռ Նկուրունզիզային թույլ չեն տվել վերադառնալ իր երկիր, որտեղ զինվորականները կստիպեն նրանց հրաժարական տալ:
Նախագահական օդանավը, որն ուղեւորվել էր Բուժումբուրա, հետ է վերադարձել, քանի որ հայտնի է դարձել հեղաշրջման մասին եւ նրա համար անվտանգ վայրէջք չեն երաշխավորել:
Նախագահի պաշտոնից նրան հեռացնելու մասին հայտարարել է գեներալ Գոուդֆրոուդ Նիիյոմբարեն, որին նախագահն այս տարվա փետրվարին հեռացրել էր հետախուզության պետի պաշտոնից:
Հայտարարությունը հնչել էր մի քանի ռադիոկայանների եթերից այն բանից հետո, երբ Պիեռ Նկուրունզիզան մեկնել էր հարեւան Տանզանիա՝ արեւելյան Աֆրիկայի երկրների ղեկավարների հետ բանակցություններ վարելու, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ավելի վաղ՝ մայիսի 13-ին հաղորդվել էր, որ Բուրունդիի մայրաքաղաք Բուժումբուրայում ոստիկանները կրակ էին բացել նախագահի նստավայրի դիմաց հավաքված ցուցարարների վրա: Ակցիայի մասնակիցները պահանջում էին, որ Պիեռ Նկուրունզիզան երրորդ անգամ չառաջադրվի նախագահի պաշտոնում:





























