Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում զինված գրոհայինները հարձակվել են հյուրանոցի վրա, որի հետեւանքով սպանվել է 2 մարդ, հաղորդում է The Washington Post-ը: Նշվում է, որ գրոհայինները ներխուժել են օտարերկրացիների շրջանում հայտնի Park Palace հյուրանոցը:

Երկրի ՆԳ փոխնախարարը հայտնել է, որ մահացել են առնվազն երկու քաղաքացիական անձինք, 6 մարդ վիրավորվել է:

Երկու գրոհայիններ ոչնչացվել են, երրորդը հնարավոր է, դեռեւս գտնվում է շենքում, հաղորդում է Gazeta-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Աֆղանստանում կառավարական ավտոբուսի պայթյունի հետեւանքով երեք մարդ է մահացել: