Նիդերլանդների Ամստերդամ քաղաքում, մայիսի 11-ին տեղի ունեցավ հայկական գինիների ցուցադրություն-համտես:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նման ցուցադրություն Նիդերլանդներում կազմակերպվում է առաջին անգամ եւ իրականացվել է Նիդերլանդների ԱԳՆ կողմից հովանավորվող գործարարական նախաձեռնությունների շրջանակում` Նիդերլանդներում ՀՀ դեսպանության աջակցությամբ: Ծրագիրը, որը սկսել է Հայաստանում գործել 2013թ. կեսից, ներառում է փորձագիտական եւ արտահանման ոլորտում մասնագիտական փորձի փոխանակման գործառույթներ:

Ցուցադրություն-համտեսի ժամանակ ներկայացվեցին «Արմենիա Վայն», «365wines», «ԱրմԱս», «Մարանի», Երեւանի շամպայնի գործարանի, «Տիերաս դե Արմենիա» գինիները: