Գառնի գյուղում այսօր՝ մայիսի 14-ին, մեքենա է պայթել, կա մեկ զոհ: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեց Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանը:
Նա նշեց, որ «Նիվա» մակնիշի մեքենան լիցքավորվելիս է եղել, որի ավարտին գազի բալոնը պայթել է եւ իրենց համագյուղացին տեղում մահացել է: «Երիտասարդ տղա է մահացողը, մի ոսկի անձնավորություն, արտակարգ մարդ, նմանը չկար Գառնիում»,-ասաց գյուղապետը՝ հավելելով, որ մահացողն ամուսնացած չէր:
Ոտսիկանությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ մեքենայի լիցքավորման պահին պայթել է գազի բալոնը, կա մեկ զոհ, մեկ վիրավոր: Հանգամանքները պարզվում են:





























