Բերդավան գյուղի հանդամասում հայտնաբերված 23-ամյա երիտասարդ աղջիկը ունի եղբայր եւ երկու քույր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բերդավանի գյուղապետ Արարատ Գաբրիելյանը:
Նա նշեց, որ ընտանիքը ապրում է հենց այդ հանդամասում գտնվող շենքում, որտեղ եղել է դեպքը: Աղջիկը գնացել էր ջրի, երբ էպիլեպսիայի նոպան բռնեց: «Նրանց մոտ ժառանգական է, բոլոր երեխաների մոտ էլ կա էպիլեպսիա»,-ասաց գյուղապետը: Արարատ Գաբրիելյանն ասաց, որ ծնողները զբաղվում են գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բերդավան գյուղի հանդամասում հայտնաբերվել է 23-ամյա երիտասարդ աղջկա դիակ: NEWS.am-ի տեղեկություններով՝ ահազանգը ստացվել է մայիսի 13-ին, ժամը 17.10-ին «Նոյեմբերյանի» հիվանդանոցից: Ասում են, թե աղջիկն առողջական խնդիրներ է ունեցել,հաշվառված էր որպես էպիլեպսիկ: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են:





























