Բուրունդիում ռազմական հեղաշրջման առաջնորդ գերենալ մայոր Գոդֆրուա Նիյոմբարեն հայտարարել է պետական հեղաշրջման կողմնակիցների կապիտուլյացիայի մասին։
«Մենք որոշել են հանձնվել։ Հուսամ, իշխանությունները մեզ չեն սպանի»,- հայտարարել է Նիյոմբարեն AFP-ի հետ զրույցում։ Գործակալությունը հայտնում է, որ գեներալը կապիտուլյացիայի որոշում էր կայացրել, երբ նրան սկսել էին միանալ արդեն իշխանության հանդեպ չեզոք տրամադրված զինծառայողները։ Բուրունդիի ուժային կառույցները գերի են վերցրել ռազմական հեղաշրջման փորձ կազմակերպած զինվորականներից առնվազն երեքին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Մայիսի 13-ին գեներալ մայոր Գոդֆրուա Նիյոմբարեն պետության ղեկավարի բացակայության ժամանակ հայտարարել էր նրան իշխանազրկելու եւ անցումային կառավարություն ձեւավորելու մասին։ Նախագահի խորհրդականը զինվորականների հայտարարությունը կատակ էր անվանել։ Բուրունդիի նախագահ Պիեռ Նկուրունզիզայի աշխատակազմը հայտարարել էր, որ երկրում պետական հեղափոխության փորձը տապալվել է։





























