Բաքվի դատարանը բավարարել է լրագրող Խադիջա Իսմայլովայի կալանքը երկարաձգելու մասին Ադրբեջանի գլխավոր դատախազության միջնորդությունը։

Ինչպես հայտնում է Turan-ը, վկայակոչելով Իսմայլովայի փաստաբանին, կալանքը երկարաձգվել է 3 ամսով։

Հետաքննությունը կրկնել է իր նախորդ փաստարկները՝ հիմնավորելու համար Իսմայլովային կալանքի տակ պահելու անհարժեշտությունը։ Դատախազությունը պնդում է, որ Իսմայլովան կարող է ազդել վկաների վրա եւ թաքնվել քննությունից։

Փաստաբանը հայտարարել է վճիռը բողոքարկելու մտադրության մասին։ Բացի այդ արդեն միջնորդություն է ներկայացվել խափանման միջոցը տնային կալանքով փոխարինելու համար։

Հիշեցնենք, որ Իսմայլովայի կալանքի ժամկետը երկարաձգվում է  արդեն 3-րդ անգամ։