Համաշխարհային տնտեսական ճգնաժամն անդրադարձել է ուսանողների վիճակի վրա։ Այս մասին մայիսի 15-ին՝ Երեւանում ընթացող Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթնաժողովի եւ Բոլոնյան գործընթացի 4-րդ ֆորումի 2-րդ օրը, հայտարարեց Բելգիայի Թագավորության Վալոնիա Բրյուսել Դաշնության նախարարության միության ղեկավար Քեւին Գիյեմը։
«Չնայած այն հանգամանքին, որ ֆրանկոֆոնիան կարեւոր տարր է, ես պետք է խոսեմ անգլերեն»,- կատակել է Գիյեմը։
Նրա խոսքով՝ անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ Եվրոպայի շատ երկրների ուսանողներ բախվում են հենց այդ բնույթի դժվարությունների։ «Պետք է հաշվի անենք բարձրագույն կրթության դերը քննադատական մտածողության պլանում։ Եթե երկրները իրոք ցանկանում են իրագործել ավելի դանդաղ տեմպով, ապա պետք է նրանց նման հնարավորություն տրվի»,- կարծում է Բելգիայի ներկայացուցիչը։
Ընդ որում նա ընդգծել է հանդուրժող եւ ներգրավված հանրություն ստեղծելու անհրաժեշտությունը, որը կօգնի լուծել այդ խնդիրը։ Նրա խոսքով՝ կողմնակի էֆեկտները կապ ունեն ներգաղթյալների հետ։ «Մենք եկել ենք այն եզրակացության, որ բարձրագույն կրթությունը կօգնի պատասխանել այդ հարցին։ Եթե շատ ֆինանսավորում լինի, կլինի ինտեգրման ավելի բարձր աստիճան։ Սակայն որոշ ուսանողներ ուղղակի չեն ցանկանում մեկնել արտասահման, պետք է ստիպել նրանց»,- նշեց Քեւին Գիյեմը։





























