Ճապոնացի երեխաները, ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, լապտերներ են ուղարկել Հայաստան։  Նման ակցիա առաջին անգամ է կազմակերպվում։

YMCA Hiroshima կենտրոնի սաները իրենց ձեռքով ստեղծած ավանդական ճապոնական լապտերները փոխանցել են «Հիկարի» հայ-ճապոնական կրթամշակութային կենտրոնին։ Մայիսի 18-ին Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան, Երեւանում YMCA-ի, «Հիկարի» կենտրոնի, Գեղագիտության ազգային կենտրոնի ներկայացուցիչները կայցելեն Ծիծեռնակաբերդի համալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, որից հետո լապտերները կընկղմվեն ջրի մեջ։

Հայաստանի եւ Ճապոնիայի երեխաների միջեւ ակտիվ շփում էր հաստատվել  2005թ., երբ «Աշխարհի լապտերներ» ծրագրի շրջանակներում հայ երեխաները Հիրոսիմայի եւ Նագասակիի ռմբակոծման 60-ամյա տարելիցի կապակցությամբ լապտերներ էին ուղարկել Ճապոնիա։