Որակյալ օնլայն կրթությունը չի կարող լինել ավել էժան, քան ստացիոնար կրթությունը։ Այս մասին մայիսի 15-ին՝ Երեւանում ընթացող Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթնաժողովի եւ Բոլոնյան գործընթացի 4-րդ ֆորումի 2-րդ օրը, հայտարարեց Եվրահանձնաժողովի՝ կրթության եւ մշակույթի հարցերով գլխավոր տնօրինության գործող ղեկավար Ադամ Թայսոնը։

Նրա խոսքով՝ պետք է նպաստել միջազգային կրթության զարգացմանը։

«Դա խթանում է ակադեմիական շրջանակների համագործակցությանը»,- նշեց նա։

Միաժամանակ Ադամ Թայսոնը ընդգծեց, որ Բոլոնյան գործընթացը չի կարող զերծ մնալ նոր տեխնոլոգիաների ազդեցությունից։ «Մենք պետք է երկխոսություն ապահովենք քաղաքականության հարցերում, որպեսզի երկրների միջեւ կրթության փոխճանաչման համար անհրաժեշտ միջավայր ապահովենք»,- նշեց նա։