Անհրաժեշտ է վերանայել Բոլոնյան գործընթացի գաղափարը, վերանայել մեր մոտեցումներն ու տեսլականը։ Այս մասին մայիսի 15-ին՝ Երեւանում ընթացող Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթնաժողովի եւ Բոլոնյան գործընթացի 4-րդ ֆորումի 2-րդ օրը, հայտարարեց Կենտրոնական եվրոպական համալսարանի պրոռեկտոր Լիվիու Մատեյը։
Նրա խոսքով՝ Բոլոնյան գործընթացը աննախադեպ է։ Կարեւորագույն ներդրումներից մեկը, ըստ նրա, բարձրագույն կրթական տարածքի ստեղծումն է, որը հնարավորություն է տալիս բարձրագույն կրթության միասնական մոտեցում մշակել։
«Եվրոպական բարձրագույն կրթական տարածքը Հարավարեւելյան Ասիայի, Լատինական Ամերիկայի, Մերձավոր Արեւելքի եւ անգամ ԱՄՆ- ի համար մոդել է ծառայում։ Եվրոպական բարձրագույն կրթական տարածքը կարող է շարունակվել անգամ, եթե եվրոպական ինտեգրացիան դադարի»,- նշեց Մատեյը։





























