«Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու որոշ հատվածներ կարող են վճարովի լինել: Այս մասին մայիսի 15-ին խորհրդարանում մայրուղու շինարարության շուրջ լսումների ժամանակ NEWS.am-ի թղթակցին ասաց Ասիական զարգացման բանկի (ADB) Հայաստանի գծով տնօրեն Դեւիդ Դոուլը:

Ճանապարհի որոշ հատվածների պարագայում, օրինակ՝ թունելների եւ կամուրջների, այդպիսի միջոցը կարող է արդարացված լինել: Ամեն դեպքում, դժվար թե ամբողջ ճանապարհն այդպիսին լինի: Ճանապարհի մի շարք հատվածներում երթեւեկությունը բավականաչափ աշխույժ չի լինի:

«Հյուսիս-Հարավ» բետոնե մայրուղին կկրճատի իրանականից մինչեւ վրացական սահման ճանապարհը՝ ներկայիս 556-ից հասցնելով 495 կմ-ի: Շինարարության ընդհանուր արժեքը շուրջ 960 մլն դոլար է: Նախագծի հիմնական դոնորն Ասիական զարգացման բանկն է (շուրջ 500 մլն դոլար):