Մալիի կառավարությունը հայտարարել է մի խումբ ապստամբական խմբավորումների եւ ինքնապաշտպանական ջոկատների հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու մասին, սակայն տուարեգ անջատողականների հիմնական խմբերը հրաժարվել են ստորագրել փաստաթուղթը։
Խաղաղության համաձայնագրի կնքման արարողությանը ներկա են գտնվել այլ աֆրիկյան երկրների նախագահներ, այդ թվում՝ Զիմբաբվեի նախագահ Ռոբերտա Մուգաբեն, որը Աֆրիկյան միության նախագահն է, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
2013թ. սկզբին Մալիի հյուսիսը վերահսկվում էր իսլամիստ ապստամբների կողմից, որոնց ի վերջո դուրս մղեցին ֆրանսիական զորքերը։



























