Բիլ եւ Հիլարի Քլինթոնները 2014թ. դասախոսություններից ավելի քան 25 մլն դոլար են վաստակել, փոխանցում է The Washington Post-ը։
Այս տվյալները ներկայացված են Քլիթոնների ֆինանսական զեկույցում։ Պարբերականը նշում է, որ դասախոսությունների քանակը գերազանցել է 100-ը։
Հիլարի Քլինթոնը 5 մլն դոլար էլ ստացել է որպես «Բարդ որոշումներ» գրքի հեղինակային վարձատրություն, գրում է Gazeta-ն։
Հաղորդվում է, որ 2012թ. սկսած Հիլարի Քլինթոնի մեկ ելույթը արժի 300 հազար դոլար։



























