Փրկարար ծառայությունը մայիսի 15-ին, ժամը 21.44-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Աճառյան փողոցում` բուսաբանական այգու մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկումով. տուժածներ չկան: Դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի 34 TD 690, «Իսուզու» մակնիշի 81 UO 111 եւ «Նիսսան» մակնիշի 97 QT 007 պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.57-ին, մարվել 22.17-ին: Այրվել է «Օպել» մակնշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը եւ սրահը` ամբողջությամբ:




























