2016թ. ոսկերիչների համաշխարհային համադաշնության ամենամյա կոնգրեսի շրջանակներում տարբեր երկրներից Հայաստան կժամանեն մոտ հազար ոսկերիչներ։ Այս մասին  մայիսի 18-ին լրագրողներին հայտարարեց «Մերիդիան» Ազատ տնտեսական գոտու ղեկավար Նիկա Մանուկովան։

Հայաստանում այդ հեղինակավոր ֆորումն անցկացնելու որոշումն ընդունվել էր մայիսի 4-6-ը Բրազիլիայում կայացած CIBJO-ի հերթական կոնգրեսի ժամանակ։ Ընդունող կողմը կլինի Հայաստանի կառավարությունն ու Հայ ոսկերիչների համաշխարհային միությունը(AJA)։

2015թ. Կոնգրեսը կայացել է Բրազիլիայում,  2017 եի 2018թթ. կայանալու է Հնդկաստանում եւ Ավստրալիայում։ «Դա նշանակում է մեր երկրի ոսկերչական արդյունաբերությունը արդեն տեղ է գտել աշխարհի քարտեզի վրա»,- ընդգծեց Մանուկովան։