2014թ. Հայ ոսկերիչների համաշխարհային միությունը (AJA)ոսկերչական գործն ուսումնասիրող Հայաստանի տեխնիկումների լավագույն ուսանողներին օգնել է վերապատրաստում անցնել արտասահմանում։ Այս մասին մայիսի 18-ին լրագրողներին հայտարարեց «Մերիդիան» Ազատ տնտեսական գոտու ղեկավար Նիկա Մանուկովան։

AJA-ն դա արել է մեր երիտասարդ կադրերին աջակցելու համար»,- նշեց նա։ Բացի այդ, հայ ոսկերիչները Ազատ տնտեսական գոտում արդեն ոսկերչական արվեստի դպրոց են բացել։  Ոսկերչական գործի դասավանդման ընդլայնման հարցով բանակցություններ են տարվում քոլեջների եւ տեխնիկումների հետ։ «Կրթության եւ գիտության նախարարության հետ համաձայնագիր է կնքվել ոսկերչությունը որպես առանձին ուղղություն դասավանդելու հարցով»,- հավելեց Մանուկովան։