Նավթի համաշխարհային գները երեքշաբթի տարբեր ուղղություններով դինամիկա են արձանագրում՝ Սաուդյան Արաբիայից ստացված արտահանման տվյալների հիման վրա եւ ԱՄՆ ավտոմեքենայով ուղեւորությունների սեզոնի մեկնարկի հետ:
Brent տեսակի հուլիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.23%-ով՝ հասնելով 66.12 դոլարի՝ 1 բարելի դիմաց, WTI-ի հուլիսյան ֆյուչերսներինը՝ 0.07%-ով՝ հասնելով 1 բարելը 59.47 դոլարի:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, նավթի գներն անկմամբ արձագանքեցին հաղորդագրությանն այն մասին, որ Սաուդյան Արաբիայից նավթի արտահանումը 2005 թվականից ի վեր առավելագույն մակարդակի է հասել: Նավթի վիճակագրության համատեղ նախաձեռնության (Joint Organisations Data Initiative, JODI) համաձայն, Սաուդյան Արաբիան մարտի արդյունքներով օրական 7.9 մլն բարել նավթ է արտահանել:




























