Էլեկտրաէներգիայի թանկացումը 17 դրամով չափազանց է։ Այդ մասին մայիսի 19-ին լարգրողներին ասել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։
Նա հիշեցրել է, որ հաջորդ շաբաթ ԱԺ-ում լսումներ են կայանալու էլեկտրաէներգիայի հարցով՝ պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հարցին, թե որան թարկացումն օրինաչափ կհամարի, Գալուստ Սահակյանը պատասխանել է. «Ընդունելի կլիներ, որ սակագինը նվազեր։ Բայց եթե թանկացումը հիմնավորված է, տակը փաստեր կան, բարդ է չընդունելը։ Այդուհանդերձ, ՀԷՑ-ը պետք է հասկանա, որ եթե թանկացումը շատ լինի, սպառումը կտրուկ կնվազի, եւ այդկերպ ոչ ձեռնտու կլինի։ Ինչ վերաբերում է սպառողներին, չեք գտնի որեւէ մեկին, որը կողմ կլինի թանկացմանը»,- ասել է Սահակյանը։
Հիշեցնենք, որ ներկայումս սակագինը կազմում է 1 կՎտ-ի համար 41,85 դրամ ցերեկը, եւ 31,85 դրամ՝ գիշերը։ ՀԷՑ-ն առաջարկում է թանկացնել մինչեւ 58 եւ 48 դրամ համապատասխանաբար։





























