«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի գույքը գրավից չի հանվել, այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից:
«Այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են եւ առաջիկա օրերին հարցը կստանա համապատասխան լուծում»,-ասված է հաղորդագրությունում:
Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում նաիրիտցիները նշել էին, որ գործարանի գույքը դե ֆակտո հանվել է գրավադրումից եւ մի քանի օրից բաժնեմասը կառավարությանը կհանձնվի: Նրանք պնդում էին, որ այդ տեղակատվությունն իրենք նախարարությունից են ստացել:
Հիշեցնենք, որ հարկադիր պարապուրդի մատնված՝ «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների՝ 18-24 ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: Նրանք բազմիցս հավաքվել են կառավարության եւ նախագահականի մոտ՝ պահանջելով իրենց խնդիրների լուծում:




























