Անհրաժեշտ է վերջ դնել էլեկտրաէներգիայի կամայական թանկացումներին։ Այս մասին մայիսի 19-ն խորհրդարանում հայտարարել է ընդդիմադիր Ժողովրդական կուսակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը։

«Անհրաժեշտ է մանրակրկիտ քննարկել, թե ինչպես եւ ինչու է ընտրվել ցանցի օպերատորը եւ ինչու պատասխան չի տվել ոչ արդյունավետ կառավարման համար։ Դրա համար հիմա մենք ենք հիմա պատասխան տալիս»,- ընդգծեց Դեմիրճյանը՝ հավելելով, որ անհրաժեշտ է պարզաբանումներ մտցնել եւ թույլ չտալ հերթական թանկացումը։