Իրանը չի կարող Հայաստանին գազ վաճառել ավելի էժան, քան Ռուսաստանը։ Այդ մասին խորհրդարանում հայտարարել է էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը՝ պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցին։

Նախարարը հայտարարել է, թե նման հայտարարություններն անհիմն են։ Ըստ Զախարյանի, Հայաստանը ստանում է տարածաշրջանի ամենաէժան գազը, եթե խոսենք սահմանին ստացվող գնի մասին։

«Նման գնով իրանական գազ ստանալը պարզապես բացառվում է։ Իրանական կողմի հետ բանակցություններ չենք վարել՝ մտածելով, որ անիմաստ է»,- հավելել է նախարարը։