Հայաստանի էներգոհամակարգի պարտքերը պետք է բաժանել ՀԷՑ-ի եւ արտադրող ընկերությունների միջեւ: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, ԱԺ-ում հայտարարել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նրա խոսքով՝ ֆինանսական պարտքը՝ մոտ 24 մլրդ դրամ, առաջացել է նաեւ այն պատճառով, որ ՀԷՑ-ը, հայկական ԱԷԿ-ների ժամանակավոր պակասորդի պատճառով պարտադրված էր էլեկտրաէներգիա գնել ավելի բարձր սակագներով:

«Իրավիճակն այդ ժամանակ նրանցից կախված չէր: Մեր հէկ-երն ու աէկ-ները, ինչպես հայտնի է, 2013թ. օբյեկտիվ պատճառներով ամբողջ ուժով չէին գործում: Դրանում, սակայն, ՀԷՑ-ը մեղավոր չէ: Ավելին, ամբողջ մեղավորությունը պետք չէ նրանց վրա գցել»,- ասաց պատգամավորը:

Ըստ պատգամավորի՝ պարտքը կարելի է փակել նաեւ այլ եղանակով՝ գրավ դնել բաշխիչ ցանցի ակտիվները:

«Ամեն դեպքում պետք է թույլ չտալ, որ ընկերությունը սնանկանա, քանի որ  էներգետիկայի նման ոլորտը մեծ ռիսկեր է պարունակում»,- ընդգծել է ԲՀԿ-ական պատգամավորը: