Ղազախտանից Հայաստան արտահանվող ապրանքների ծավալը մեծացել է 16 անգամ։ Այս մասին Kapital.kz-ին հայտնել են KAZNEX INVEST Ներդրումների եւ արտահանման Ազգային գործակալությունից, որն ամփոփել է Ղազախստանից Հայաստան առեւտրային առաջին առաքելության  արդյունքները։

Պայմանագրեր են կնքվել ղազախական մանրահատակ, բժշկական արտադրանք, դեղամիջոցների, լաքապատման  միջոցներ, ամոնիումի նիտրատ եւ ջերմամեկուսիչ արտադրանք մատակարարելու մասին, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 5 մլն դոլար։

«Մեզ համար սա ռեկորդային աճ է, քանի որ 2014թ. Հայաստանի եւ Ղազախստանի ապրանքաշրջանառությունը չէր կազմում 500 հազար դոլար։ Չնայած Հայաստանը հեռու է գտնվում եւ խիտ բնակեցված չէ, հեռանկարներ կան, որ մեր բիզնեսը կարող է դուրս գալ այդ պետության շուկա»,- ասել է KAZNEX INVEST ղեկավար խորհրդի փոխտնօրեն Մեյրժան Մայքենովը։