Գվատեմալայում անչափահասների ուղղիչ կենտրոնում բռնկված ըմբոստության հետեւանքով 2 ուսուցիչ է զոհվել։ Այս մասին հայտարարել է ազգային քաղաքացիական ոստիկանության ներկայացուցիչ Էլվին Խուարեսը։
Նրա խոսքով՝ անկարգությունները բռնկվել են մայրաքաղաք Գվատեմալայի Las Gaviotas կենտրոնում։ Ընդվզումը սկսվել էր երկու հակադիր խմբերի ներկայացուցիչների բախումից հետո։ Անչափահաս հանցագործներին հաջողվել է հրազեն վերցնել։ Ոստիկանները մի քանի ժամ շարունակ չէին կարողանում հսկողության տակ առնել շինությունը։ Դա հաջողվել է նռնակներ եւ արցունքաբեր գազ կիրառելուց հետո միայն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։




























