Տարվա սկզբից Մեքսիկայի ազգային արժույթը արդեն 4-րդ պատմական նվազագույնն է գրանցում։ Համաձայն Մեքսիկայի բանկի տվյալների՝ մեկ դոլարի փոխարժեքը կազմել է 15.83 պեսո։
Փորձագետների գնահատմամբ պեսոն մեկ օրում կորցրել է 5.9 սենտավո կամ արժեքի 0.37 տոկոսը։ Արժեքի նվազման պատճառներից է միջազգային շուկայում դոլարի դիրքերի կայունացումը, նավթի գների անկումը եւ Հունաստանում տիրող իրավիճակը, փոխանցում է «ՌԻԱ նովոստի»-ն։
Եթե չորեքշաբթի դոլարի փոխարժեքը «խփի» 16.06 պեսոն, երկրի իշխանությունները նորից կկիրառեն ամերիկյան տարադրամի լրացուցիչ վաճառքի մեխանիզմը։




























