ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը հուլիսի 8-ին կայացած Կառավարության նիստում ներկայացրել է բազմաբնակարան բնակֆոնդի պահպանման, կառավարման  եւ շահագործման ռազմավարական ծրագրում փոփոխություններ մտցնելու հարցը։ Փոփոխությունները կվերաբերեն ռազմավարական ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումների գրաֆիկին։

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կոչ արեց ուշադրություն դարձնել մասնավորապես Երեւանի, Վանաձորի եւ Գյումրիի բազմաբնակարան շինությունների վիճակին։ «Պետք է մտածենք բնակֆոնդի պահպանման մասին։ Շինություններն անտեր ենք թողնում, մինչեւ չեն դառնում 4-րդ կամ 5-րդ կարգի վթարային շենքեր, իսկ հետո մտածում ենք, թե ինչպես կառուցենք, իսկ դրա համար օրենք  է պետք ընդունել»,- նշեց վարչապետը։

Նարեկ Սարգսյանն իր հերթին նշեց, որ ծրագրում կատարվող փոփոխությունները օրենսդրական նոր նախաձեռնության սկիզբ կդնեն։