ԱՄՆ վարչակազմը կոնգրեսին առաջարկել է օրինագիծ ընդունել, որը թույլ կտա վաճառել երկրի ռազմավարական պահուստի նավթը։ Այս մասին ասված է օրենսդիրներին ուղղված Սպիտակ տան նամակում։
«Վարչակազմը հաստատում է ներդրումների պահպանման բացառիկ կարեւորությունը, որոնք անհրաժեշտ են ռազմավարական նավթային պահուստի մոդերնիզացման համար, ինչը կերաշխավորի ԱՄՆ էներգետիկ անվտանգության պահպանումը»,- մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն Սպիտակ տան հայտարարությունը։
ԱՄՆ ռազմավարական նավթային պահուստը ստեղծվել է 4 տասնամյակ առաջ։ Այսօր դա աշխարհում ամենամեծ նավթի պահուստն է։




























