ԱՄՆ-ում հերոինի օգտագործման քանակը վերջին տասնամյակում աճել է նրա ցածր արժեքի պատճառով, կարծում են փորձագետները։

2002-2013թթ. հերոին օգտագործող մարդկանց քանակն աճել է 63 տոկոսով։ Այս մասին ասված է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնում, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Մասնագետները աճը կապում են այն հանգամանքի հետ, որ ցավազրկող դեղեր ընդունող մարդիկ հաճախ անցում են կատարում ավելի էժան հերոինի։

2013թ. հերոինի գերդոզավորումից ԱՄՆ-ում մահացել է ավելի քան 8 հազար մարդ։