ԱՄՆ Ջորջիայի նահանգում ծնողները 14 տարեկան աղջկան առանց թույլտվության թխվածքաբլիթ ուտելու համար տանից անտառ են վռնդել, գրում է WKRN-ը։

Հայրն ու մայրը ձերբակալվել են այն բանից հետո, որբ միջադեպի մասին ահազանգել են տեղաբնակները։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ 36-ամյա Քրիսթալ Դրիգերսը եւ 33-ամյա Ալլեն Դրիգերսը աղջկան պատժելու համար հրամայել են վրան խփել տանից ոչ հեռու գտնվող անտառում եւ մեկ շաբաթ ապրել այնտեղ՝ տուն գալով միայն որոշակի ժամերի՝ սնունդ ընդունելու համար, հայտնում է Lenta-ն։

Այն պահին, երբ տեղաբնակները հայտնաբերել էին աղջկան, նա անտառում ապրել էր արդեն 2 օր։ Ծնողներին մեղադրանք է ներկայացվել ծնողական իրավունքները չարաշահելու համար։ Նրանց 4 երեխաներին հանձնել են տատիկ-պապիկի խնամքին։ Վերջնական որոշումը կկայացվի ծնողների հարցով դատական լսումներից հետո։