Նյու Յորքի ֆոնդային բորսայում աշխատանքի խափանումը, որի պատճառով առեւտրային հարթակում աշխատանքը ավելի քան 3 ժամ կաթվածահար էր եղել, պայմանավորված է ծրագրային ապահովման թարմացմամբ, հայտնում է Bloomberg –ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Այս պահին բորսայում ստուգումներ են ընթանում, որոնց արդյունքները կհանձնեն ԱՄՆ արժեթղթերի եւ բորսայի հանձնաժողովին։ Հետաքննության ընթացքը փակ է լինելու, որպեսզի չազդի սակարկությունների ընթացքի վրա, գրում է Gazeta-ն։




























