ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Մերձավոր Արեւելքում ահաբեկչության խնդիրներին նվիրված ճեպազրույցի ժամանակ սխալմամբ հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարագացնի «Իսլամական պետություն» խմբավորման ուժերի մարզումները, փոխանցում է Sputnik-ը։

«Մենք շատ դանդաղ ենք շարժվել։ Մենք կարագացնենք ԻՊ ուժերին մարզելու գործընթացը»,- ասել է Օբաման։

Սակայն սխալն արագ ուղղել են՝ ելույթի սղագիր տարբերակում ԻՊ արտահայտությունից հետո չակերտներում ավելացնելով «Իրաք» բառը։

Հաղորդվում է, որ նախագահը նկատի է ունեցել ԻՊ-ի դեմ պայքարում Իրաքի զինծառայողների մարզումները, գրում է Gazeta-ն։