Թուրքիայում քրիստոնյաներից բռնազավթած հերթական եկեղեցու վաճառքի հայտարարությունն է հայտնվել անշարժ գույքի վաճառքով զբաղվող ընկերության կայքում:

Ինչպես տեղեկացնում է թուրքական Haberturk-ը, Բուրսա նահանգի Մուդանիայի շրջանում գտնվող հունական եկեղեցի է վաճառքի հանվել:

Սեփականատերը եկեղեցու համար պահանջում է 1 մլն ԱՄՆ դոլար:

Նշվում է, որ եկեղեցին կառուցվել է 12-13-րդ դարերում, այն գրանցված է Թուրքիայի Բուրսա նահանգի հուշարձանների պահպանության վարչությունում:

Եկեղեցին եռահարկ է, եւ ունի 780 քմ տարածք: