Նաիրիտցիները այսօր՝  հուլիսի 9-ին, Կառավարության դիմաց իրազեկման ակցիա անցկացրեցին՝ հիշեցնելով Կառավարությանը, որ մինչեւ հուլիսի 15-ը իրենց աշխատավարձերը պետք ամբողջությամբ վերադարձվեն:

«Նաիրիտի» նախկին աշխատակից Անահիտ Մանուկյանը նշեց, որ եթե կառավարությունը իր տված խոստումը չկատարի եւ իրենց աշխատավարձը չվերադարձնի, ապա իրենք կրկին կսկսեն իրենց բողոքի ցույցերը Կառավարության դիմաց:

«Անկեղծ ասած ես այնքան էլ չեմ հավատում, որ մեր աշխատավարձերը մինչեւ ամսի 15-ը կտան, բայց հույսով սպասում ենք»,-ասաց նա:

Գործարանի արհմիության նախագահ  Հրաչ Թադեւոսյանն էլ նաիրտցիներին տեղեկացրեց, որ ինքը հուլիսի 7-ին հանդիպել է ՀՀ էներգեիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին, որը նրան վստահեցրել է, որ նաիրիտցիներ մինչեւ հուլիսի 15-ը իրենց աշխատավարձերն ամբողջությամբ կստանան:

Նշենք , որ նաիրտցիները մի քանի րոպե կանգնեցին Կառավարության շենքի մոտ եւ հեռացան:

Նշենք, որ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն հանդիպել էր նաիրիտցիներին եւ ասել, որ  նախագահի եւ վարչապետի հետ քննարկում է եղել «Նաիրիտի» հարցով եւ նախագահի հանձնարարականով մինչեւ հուլիսի 15-ը նաիրիտցիների աշխատավարձերի պարտքերը կմարվեն:

Հիշեցնենք, որ հարկադիր պարապուրդի մատնված՝ «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների՝ 18-24 ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: Նրանք բազմիցս հավաքվել են կառավարության եւ նախագահականի մոտ՝ պահանջելով իրենց խնդիրների լուծում: