ԱՄՆ-ում հեռուստատեսության նկարահանող թիմին թալանել են ուղիղ եթերում։ Լրագրողները ռեպորտաժ էին նկարահանում մեկ օր առաջ Սան Ֆրանցիսկոյի տուրիստանական գոտիներից մեկում տեղի ունեցած սպանության մասին։ KTVU հեռուստաընկերության հաղորդավարը դեպքի վայրից ռեպորտաժ էր ներկայացնում եւ ուղիղ եթեր մտնելիս բարեւելու փոխարեն խնդրել է սպասել մի փոքր, իսկ այնհուհետեւ՝ մի կողմ փախել։ Քիչ անց ուղիղ միացումը խզվել է։

Ավելի ուշ հեռուստաընկերության կայքը տեղեկացրել էր, որ սեւ դիմակով անհայտ մի տղամարդ, ատրճանակով սպառնալով օպերատորին, գողացել էր տեսախցիկը եւ BMW-ով դիմել փախուստի, գրում է Informing-ը։