Նավթի համաշխարհային պահանջարկը 2016 թվականին կաճի օրական 1,2 մլն բարելով՝ հասնելով օրական 95,2 մլն բարելի: Այս մասին նշված է Միջազգային էներգետիկ գործակալության կանխատեսման մեջ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Նավթի պահանջարկի հավելաճը կնվազի 2015-ի համեմատությամբ: 2015 թվականին նավթի համաշխարհային պահանջարկն, ըստ Միջազգային էներգետիկ գործակալության, կաճի օրական 1,4 մլն բարելով՝ հասնելով օրական 94 մլն բարելի: