Բավարիայի ոստիկանությունը ձերբակալել է Mercedes կաբրիոլետի վարորդին, որը կրակ էր արձակել պատահական անցորդների վրա։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Ըստ ոստիկանության տեղեկությունների՝ ավտոմեքենայի վարորդը Անսբահի մոտակայքում ընթացքից կրակ էր արձակել պատահական անցորդների վրա։ Կրակոցներից զոհվել է մեկ կին եւ մեկ տղամարդ։ Եվս 2 տղամարդ վիրավորվել է, փոխանցում է Gazeta-ն։

Հանցագործի անձը եւ սպանության դրդապատճառները պարզ չեն։