Հայաստանի տարածքում, հուլիսի 11-ին հյուսիսային շրջաններում սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ: Քամին` հարավ-արեւմտյան` 5-10 մ/վրկ:

Արարատյան դաշտում եւ Սյունիքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգություն:

Օդի ջերմաստիճանը 11-12-ին կնվազի 3-4 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին տեղեկացրեցին, Երեւանում հուլիսի 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի +22+24, վաղը ցերեկը՝ +36+37։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +24+29,

Կոտայքում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +24+29,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +24+29,

Լոռիում՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +22+27,

Տավուշում՝ գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +27+30,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +24+29,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +34+36,

Արարատում՝ գիշերը՝ +21+24, ցերեկը՝ +35+37,

Արմավիրում՝ գիշերը՝ +21+24, ցերեկը՝ +35+37,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +24+29,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +21+24, ցերեկը՝ +35+37,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +33+36,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +25+28,

Արցախում՝ գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +30+33: