Վարկատուների հետ համաձայնության բացակայությունը Հունաստանի բանկերին վերջին հարվածը կհասցնի արդեն հուլիսի 13-ին, գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով բանկային համակարգի ներկայացուցիչներին։

Երկրից կապիտալի հոսքը հասել է օրական 100 մլն եվրոյի, թեպետ օրական թույլատրվում է բանկոմատներից հանել առավելագույնը 60 եվրո։ Թերթի զրուցակիցներից մեկի խոսքով՝ Հունաստանի բանկային  համակարգի իրացվելիությունը կսպառվի երկուշաբթի, երբ գումարներն ուղղակի  կվերջանան, գրում է Gazeta-ն։

Առանց վարկատուների հետ համաձայնության գալու Հունաստանը պետք է կամ դուրս գա եվրոգոտուց կամ «կտրի» բանկային ավանդները, այսինքն՝ ավանդատուներից վերցնի գումարի մի մասը