Վստահաբար կարելի է ասել, որ չիլիացի Սեբաստիան Ռեյեսը «շապիկով է ծնվել» կամ էլ երջանիկ աստղի տակ։ Կամ էլ երկուսը միասին, քանի որ քչերին է հաջողվում ողջ մնալ՝ 17-րդ հարկից ընկելուց հետո։

Միջադեպը տեղի է ունեցել, երբ Ռեյեսը, լինելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, դուրս է եկել պատշգամբ՝ մաքուր օդ շնչելու, բայց չի կարողացել պահել հավասարակշռությունը ու ընկել է 40 մետր բարձրությունից։

Ինչպես երեւում է տեսախցիկների պատկերած կադրերից՝ սկզբում նա վայրէջք է կատարել ավտոկայանատեղի կտուրին, որը կոտրելուց հետո ընկել է  ավտոմեքենաներից մեկի վրա, հետո էլ հայտնվել գետնին, հայտնում է Mignews-ը։

Հաջողակ տղամարդն ընդամենը   կոնքոսկրերն է  կոտրել, դրա համար առայժմ ստիպված է տեղաշարժվել հաշմանդամական սայլակով, բայց Սեբաստիանը հույս ունի, որ շատ շուտով նորից կկարողանա ինքնուրույն քայլել։

Իր հաջողության մասին հիշատակը հավերժացնելու համար տղան ձեռքին դաջվածք է արել «Աստված չլքեց ինձ»։