Մասնավոր Pew Research Center կենտրոնը հետազոտություն է անցկացրել, որի արդյունքում պարզվել է, որ ամերիկացիների 20 տոկոսը վստահ է, թե իրենց նախագահը մահմեդական է:

Ընդ որում, հատուկ նշվում է, որ նախագահին մահմեդական համարողների թիվը գնալով աճում է: Այսպես, եթե մայիսին այդպես համարում էր բնակչության միայն 11 տոկոսը, ապա այսօր ԱՄՆ քաղաքացիների 34 տոկոսն է միայն ճիշտ ասել նախագահի կրոնական պատկանելությունը: Գերակշիռ մեծամասնությունը՝ 43 տոկոսը, ընդհանրապես չգիտեն, թե ինչ կրոն է դավանում նախագահը:

Այդ առասպելները ամերիկյան նախագահին հետապնդում են ողջ կարիերայի ընթացքում եւ ակտիվորեն օգտագործվում որպես քաղաքական գործիք: Ըստ փորձագետների՝ Օբաման թաքցրել է իր կրոնական պատկանելությունը, այլապես շանսեր չէր ունենա հաղթել նախագահական ընտրություններում: