Սպիտակ տանը զարմացած են հասարակական կարծիքի նոր հարցման տվյալներից, ըստ որոնց, ամերիկացիների 18 տոկոսը, այսինքն՝ յուրաքանչյուր հինգերորդ բնակիչ Օբամային մահմեդական է համարում։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման քրիստոնյա է եւ ամեն օր աղոթում է, հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Բիլ Բերտոնը։
Օբամայի պապն ու հայրը իսլամ են դավանել։ Օբաման ինքը, մանկության մեծ մասն անց է կացրել Ինդոնեզիայում։ Այժմ նա հանդես է գալիս մերձավորարեւելյան երկրների հետ առավել բաց քաղաքական երկխոսության օգտին։ Ինչ-որ մեկն այս առիթով հիշել է, որ նախագահի ամբողջական անունը Բարաք Հուսեյն Օբամա է։




























