Կոմունիստներն Իրկուտսկի նահանգապետի ընտրությունների երկրորդ փուլում մեծ տարբերությամբ հաղթել են Պուտինի կուսակցության թեկնածուին:
Սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած ընտրությունների քվեների 97 տոկոսի հաշվարկի հետո ձայների մեծ առավելությամբ հաղթում է ՌԴ կոմկուսի Իրկուտսկի մարզային կոմիտեի առաջին քարտուղար, Պետդումայի պատգամավոր Սերգեյ Լեւչենկոն, ում օգտին քվեարկել է ընտրողների մոտ 57 տոկոսը:
Մարզի գործող ղեկավար, իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ Սերգեյ Երոշենկոն ստացել է ընդամենը 41 տոկոս ձայն: Հատկանշական , որ առավել մեծ տարբերությամբ կոմունիստ թեկնածուն հաղթել է հենց մարզկենտրոնում՝ Իրկուտսկ քաղաքում, որտեղ նա ստացել է ավելի քան 70 տոկոս ձայն: Իսկ «Եդինայա Ռոսիայի» թեկնածուն հաղթել է գյուղական բնակավայրերում, որորնք առանձնանում են վարչական ռեսուրսների կիրառմամբ:





























