Կատալոնիայի անկախության կողմնակիցները հաղթել են խորհրդարանական ընտրություններում: Դա պարզ է դարձել քվեների 96 տոկոսի հաշվարկից հետո, հաղորդում է Bloomberg-ը:
Junts pel Si կոալիցիան ստացել է Կատալոնիայի խորհրդարանի 135 տեղերից 62-ը: Բացի այդ, անկախության օգտին հանդես եկող երկրորդ կուսակցությունը՝ «Ժողովրդական միասնության թեկնածությունը», ստացել է եւս 10 տեղ:
Երկու կուսակցությունները համատեղ ստացել են ձայների 48 տոկոսը:





























