Ռուսաստանը չի պատրաստվում Սիրիայի տարածքում մասնակցել ռազմական գործողությունների՝ «Իսլամական պետության» դեմ պայքարի շրջանակներում: Այս մասին ամերիկյան լրագրող Չարլի Ռոուզին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ռուսաստանը չի մասնակցի ոչ մի ռազմական գործողության Սիրիայի կամ այլ պետությունների տարածքում, համենայնդեպս , այս պահի դրությամբ մենք նման բան չենք նախատեսում»,-հայտարարել է Պուտինը, հաղորդում է Gazeta-ն:
Նրա խոսքով, ՌԴ իշխանությունները մտածում են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի եւ այլ գործընկերների հետ աշխատանքներն ինտենսիվացնելու մասին:
Պուտինը նաեւ հակասիրիական քարոզչություն է համարել կարծիքը, թե «Ասադի գործողությունները, որն իր ժողովրդի դեմ բարել-ռումբեր է օգտագործում, յուրօրինակ պաշտպանություն է ԻՊ-ին»:





























