ԼՂՀ-ում սեպտեմբերի 25-ին հակառակորդի հրետակոծության հետեւանքով վիրավորված զինծառայողներից 4-ը, որոնք գտնվում են Մարտակերտի հոսպիտալում, թեթեւ վնասվածքներ ունեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Մարտակերտի հոսպիտալից:

Նրանց փոխանցմամբ՝ զինծառայողները մի քանի օրից ամենայն հավանականությամբ դուրս կգրվեն:

«Բոլորտ ոտքի վրա են, վիճակները լավ է, ոչ մի վտանգավոր բան չկա»,- ասացին հոսպիտալից:

Նշենք, որ 16 վիրավորներից 5-ն են բուժում են ստանում Հայաստանի Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալում: Նրանց վիճակը կայուն ծանր է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 25-ին ժամը 17:30-ի սահմանում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման էր ենթարկվել ՊԲ-ի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, ինչի հետեւանքով զոհվել էին ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.)  եւ Կարեն Գեւորգի Շահինյանը  (ծնված 1997թ.): Կա 16 վիրավոր:

Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրերով զոհված զինծառայողները հետմահու պարգեւատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով: