Նավթի համաշխարհային գները նվազում են՝ Չինաստանի տնտեսության զարգացման տեմպերի նվազման ֆոնին: Այդ մասին են վկայում գործարքների տվյալները:
WTI տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,9 տոկոսով եւ կազմել 45,29 դոլար՝ մեկ բարելի դիմաց:
Brent տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,82 տոկոսով եւ կազմել 48,2 դոլար՝ մեկ բարելի դիմաց, հաղորդում է Gazeta-ն:
Հիշեցնենք, որ չինական արդյունաբերական ընկերությունների շահույթը օգոստոիս տվյալներով տարեկան կտրվածքով նվազել է 8,8 տոկոսով: Առավել շատ նվազում են արձանագրել ածխի, մետաղների ու նավթամքերքների արտադրությամբ զբաղվող ընկերությունների շահույթը: Հուլիսին այդ ցուցանիշը նվազել է 2,9 տոկոսով:




























