Մալդիվների նախագահ Աբդուլլահ Յամինի մոտորանավակում, այսօր՝ սեպտեմբերի 28-ի առավոտյան, ոչ հզոր պայթյուն է որոտացել, նախագահը չի տուժել: Այս մասին հաղորդել է Մալդիվների նախագահի մամուլի ծառայությունը:

«Նախագահը ողջ եւ առողջ է, պայթյունի պատճառները պարզվում են»,-հայտարարել է նրա մամուլի քարտուղար Իբրահիմ Մուազը:

Աբդուլլահ Յամինն այսօր վերադառնալիս է եղել Սաուդյան Արաբիայից: Հուլուլա կղզու միջազգային օդանավակայանում վայրէջքից հետո նա նստել է իր մոտորանավակը եւ ուղեւորվել երկրի մայրաքաղաք: Նշանակման վայր հասնելուց որոշ ժամանակ առաջ մոտորանավակում ոչ մեծ պայթյուն է որոտացել:
Նախնական տվյալներով, տուժածներ չկան: Ոստիկանությունը փաստի առթիվ հետաքննություն է սկսել: