ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայն է այն կարծիքի հետ, որ ԿԳԲ-ի (ՊԱԿ) նախկին աշխատակից չի լինում։ Այս մասին Պուտինն ասել է CBS եի PBS ամերիկյան հեռուստաալիքների լրագրող Չարլի Ռոուզի հետ զրույցում, որը ներկայացրել է Կրեմլի պաշտոնական կայքը, փոխանցում է Gazeta-ն։

«Գիտեք, մեր կյանքի ոչ մի փուլ անհետ չի անցնում։ Ինչով էլ մենք զբաղվենք, ինչ էլ որ անենք, այդ գիտելիքները, այդ փորձը միշտ մնում են մեզ հետ, եւ մենք դրանք ինչ-որ կերպ օգտագործում ենք։ Այդ իմաստով, այո, նրանք ճիշտ են»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով արտաքին հետախուզության մարմիններում իր աշխատանքի մասին հարցին։ Ռուս նախագահը չի համաձայնել հանրապետական Մարկո Ռուբիոյի կարծիքի հետ, ով Պուտինին գանգստեր էր անվանել։

«Ինչպե՞ս կարող էի ես գանգստեր լինել, եթե ես աշխատում էի Պետական անվտանգության կոմիտեում։ Դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը»,- նշել է Պուտինը։